Սփյուռքի նախարարը և ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր
ОбществоՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին: Հանդիպման ժամանկ անդրադարձ է կատարվել Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարներին, ներդրումների խրախուսման, տնտեսական, մշակութային կապերի ընդլայնման հնարավորություններին: Խոսվել է Հայաստանում սիրիահայ երի ինտեգրման դժվարությունների, նրանց բնակարանային և աշխատանքի տեղավորման խնդիրների մասին: Քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ողջունելով հյուրին՝ սփյուռքի նախարարը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունն ու դրանով պայմանավորված հեռանկարները Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման, զբոսաշրջության աշխուժացման, նախարարության ծրագրերին ցուցաբերվող աջակցության առումով: Նախարարը, մասնավորապես, նշել է. «Սփյուռքի 7 միլիոն հայությունը տնտեսական, գիտական հզորություն է, բիզնես հնարավ որություններ: Մեր գլխավոր գործը համարում ենք տարբեր մասնագիտությունների գծով ցանցերի ստեղծումը: Բայց աշխատանքները դժվարանում են ռեսուրսների պակասի պատճառով: Ստեղծել ենք շտեմարան ծրագիրը և փորձում ենք հավաքել սփյուռքի ներուժի մասին ամբողջ տեղեկատվությունը՝ ցանցային մասնագիտացված ինստիտուտ ստեղծելու համար»:
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, արդյունավետ երկխոսության համար: