Երևանում տրոլեյբուսի վարորդ վրաերթի է ենթարկել 2 կնոջ
ОбществоՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 23-ին` ժամը 07.54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում (շուկայի մոտակայք), ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառ ավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ Է. Մ.-ն (ծնված 1953թ.) վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը` Ս. Ս.-ն (ծնված 1953թ). տեղափոխվել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: