Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ОбществоՀՀ տարածքում դեկտեմբերի 23-ի ժամը 10.00-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպոր տային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: