ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսական օժանդակություն է տրամադում ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում
ОбществоՀՀ կառավարության քննարկմանը է ներկայացվել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրին հավանություն տալու մասին հարցը:
Այն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն` օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը (ՕՀՀՌԻ) ծրագիրը նպատակ ունի աջակցություն տրամադրել ՀՀ Կառավարությանը՝ իրականացնելու 2015-2018թթ. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրել մինչև 750 հազար դոլարի ֆինանսական օժանդակություն՝ փորձագիտական հանձնախումբ ձևավորելու և տեխնիկական կարողություններ ձեռք բերելու համար:
Ծրագիրը կառավարության Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնին հնարավորություն կտա ուղղակիորեն ձեռք բերել բարձր մակարդակի միջազգային և/կամ տեղական տեխնիկական օժանդակություն՝ ճանապարհային քարտեզի ստեղծման և հակակոռուպցիոն ռազմավարության գործարկման համար կրթության, պետական եկամուտների (հարկային և մաքսային ոլորտներ), առողջապահության և քաղաքացիներին տրամադրվող ոստիկանական ծառայությունների գերակա ոլորտներում:
2015թ. հուլիս 28-ին տեղի է ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստում հավանություն էր տրվել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ կնքվելիք համաձայնագրի և դրան կից փաստաթղթերի նախնական տարբերակներին: