Ավարտվել է «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման ծրագիրը
ЭкономикаԱվարտվել է «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման դրամաշնորհային ծրագիրը:
Այս մասին դեկտեմբերի 23-ին տարվա ամփոփիչ ասուլիսին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
«Ծրագրի շրջանակներում 11 համայնքներում անցկացվել են ջրագծեր: Այս հատվածում բնորոշ է գյուղատնտեսության հետ կապված անասնապահության զարգացումը: Այստեղ կառուցվել է նաև սերմնակայան, որտեղ արհեստական եղանակով կզարգանա անասնապահությունը:
Տեղի գյուղացիներին բաժանվել են մեղվաընտանիքներ, որպեսզի տարիների ընթացքում տարածաշրջանում զարգանա մեղվաբուծությունը», - տեղեկացրեց Արամայիս Գրիգորյանը: