Օրվա բաղադրատոմս. Ձուկ` կծու սոուսով
LifestyleԲաղադարությունը՝
Սկումբրիա կամ այլ տեսակի ձուկ -200 գրամ
Բուլկի -2 հատ
Բրոկոլի-60 գրամ
Ֆետա պանիր-40 գրամ
Սերուցք 20% յուղայնությամբ-70 գրամ
Կարագ-10 գրամ
Աղ-ըստ ճաշակի
Աղացած սև պղպեղ-ըստ ճաշակի
Իմբիր
Ռեհան
Ցորենի ալյուր
Քնջութի սերմեր
Պատրաստման եղանակը՝
Ձկան ֆիլեն կտրատել: Ալյուրը և քնջութը խառնել իրար, ձուկը թաթախել ալյուրի զանգվածի մեջ և տապակել:



Կարագով տապակել բրոկոլին, ապա ավելացնել ֆետա պանիր և թողնել եռա: Ավելացնել իմբիր, աղ, պղպեղ, ռեհան, այնուհետև սերուցք: Այն կրեմի նման կլինի: Կրակի վրայից հանել:

Բուլկիները վերևի մասը կտրատել և փափուկ մասը հանել, ապա լցնել սոուսը և չորս կողմերով դասավորել ձուկը:

