Քրիստափոր Իվանյանը մեծ դերակատարություն է ունեցել Արցախյան ազատամարտում հաղթանակում
ОбществоԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է Արցախի հերոս Քրիստափոր Իվանյանի 95-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը՝ նշելով, որ գեներալ Քրիստափոր Իվանյանը հայ ժողովրդի լավագույն զորավարներից է, ով մեծ դերակատարություն է ունեցել Արցախյան ազատամարտում հաղթանակի կերտման եւ ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման ու կայացման գործում:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի Նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: