Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2016թ. շահագործման կհանձնի նոր հանքավայր
ЭкономикаԶանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը պատրաստվում է 2016թ.-ին շահագործման հանձնել Լիճքի հանքավայրը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կազմակերպված ընդունելությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը: «Արդյունքում կստեղծվեն 200-250 նոր աշխատատեղեր։ Պետք է այս մեկ-մեկուկես տարին դիմանալ՝ նոր ֆինանսական ներարկումներ անելու համար, ինչից հետո, ինձ թվում է, ամեն ինչ նորմալ կլինի: Մենք պինդ ենք, մենք կանք և կմնանք»,- ընդգծեց Հակոբյանը:
Նա նշեց, որ 2015թ. դժվար տնտեսական տարի էր, քանի որ 2014թ. երկրորդ կեսից սկսել են անկում ապրել նավթի համաշխարհային գները, ինչը մինչ այս պահը շարունակվում է:
«Դա, ինչպես նշեց Նախագահը, պայմանավորված է այն պատժամիջոցների հետ, որ միմյանց նկատմամբ կիրառում են մի քանի խոշոր պետություններ, իսկ մենք, ցավոք, այս պարագայում ոչնչով չենք կարող ազդել: Սակայն այս բարդ պայմաններում մենք կարողացել ենք պահպանել մեր ընկերության տնտեսությունը: Մենք այս տարի որևէ մեկին աշխատանքից չենք ազատել, իսկ արտերկրում գործող մի շարք խոշոր կազմակերպություններ կրճատու մներ են արել, որպեսզի կարողանան հաղթահարել տնտեսական դժվարությունները»,- եզրափակեց Հակոբյանը: