Թուրքիայի դեռահասներին արգելվելու է մտնել սոցցանցեր
ОбществоԹուրքիայի դեռահաս քաղաքացիներին արգելվելու է օգտագործել Facebook, Twitter սոցիալական ցանցերը, ինչպես նաև YouTube վիդեոհոսթինգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Սեմա Ռամազանօղլուն:
Նա տեղեկացրել է, որ իրենք արդեն մշակում են այս մասին օրենքի նախագիծը: Ռամազանօղլուի տեղեկացմամբ՝ նախատեսվում է արգելք մտցնել մինչև 16 տարեկան դեռահասների համար:
Նախարարը նշել է, որ պետք է այս հարցում կրթել նաև ընտանիքներին: «Մայրերն ու հայրերն իրավունք ունեն նայել երեխաների հեռախոսների մեջ ճիշտ այնպես, ինչպես նրանց պայուսակները ստուգել: Արգելակող ֆիլտրեր, համակարգեր ենք դնում, սակայն նրանք կոտրում և հասանելիություն են ստանում»,- ասել է Ռամազանօղլուն: