Մետրոպոլիտենի ֆինանսական ճեղքվածքը ծածկելու համար պետությունը հատկացրեց 107 մլն դրամ
ЭкономикаՀՀ կառավարությունը «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը կտրամադրի ավելի քան 107 մլն դրամ՝ ֆինանսական ճեղքվածքը ծածկելու համար: Կառավարության նիստին ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր տարի մետրոպոլիտենին կառավարությունը հատկացնում է ավելի քան 2 մլրդ դրամ, որից ավելի քան 184 մլն դրամն ուղղվել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության գործառնական գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, իսկ 585 մլն դրամը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրերով ենթավարկային պայմանագրերով Ընկերությանը տրամադրված վարկերի գծով առաջացող պարտավորությունների կատարմանը:
«Վարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող գումարներից տնտեսվել է 107 մլն դրամ, իսկ գործառնական գործունեության արդյունքում առաջացել է լրացուցիչ ֆինանսական ճեղքվածք, որի ծածկմանն էլ պետք է ուղղվի այս գումարը»,- ասաց Սաֆարյանը։