Հայաստանում Կաթողիկե եկեղեցու բոլոր հետեւորդները նշում են Սուրբ Ծնունդը
ОбществоԴեկտեմբերի 25-ին ամբողջ կաթողիկե աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը: Սուրբ Ծնունդը նշում են նաեւ Հայաստանում Կաթողիկե եկեղեցու բոլոր հետեւորդները: Վերջին տարիներին կաթողիկե եկեղեցու հետևորդները ծննդյան տոները նշում են բավական մեծ շուքով: Մինչ դեկտեմբերի 25-ին մատուցվող ծննդյան ավետիսի պատարագը, կաթողիկե բոլոր համայնքներո ւմ դեկտեմբերի 24-ին երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ, որին մասնակցում են ընտանիքներով: Դեկտեմբերի 24-ին երեկոյան Գյումրիի և Աշոցքի հայ կաթողիկեների ժողովրդապետ Հայր Պետրոս վարդապետ Եսայանի ձեռամբ պատարագ մատուցվեց նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստ Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցում:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց Հայր Պետրոս վարդապետ Եսայանը, տարին շատ խորհրդանշական էր՝ նախ ապրիլի 12-ին Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագը՝ ի հիշատակ մեր Սուրբ Նահատակների՝ ինչը վառ վկայությունն է Կաթողիկե և Առաքելական քույր եկեղեցիների գնահատման, հարգանքի ու արժեվորման: Տարին առանձանացավ նաև Հայատանում կաթողիկե համայնքի համար. Գյումրիում բացվեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկեների առաջնորդանիստ ե կեղեցին:
«Սրբոց նահատակաց» եկեղեցու օծման առթիվ, սեպտեմբերի 24-ին, Գյումրի էր ժամանել Հայ Կաթողիկե Եկեղեցու հետևորդների մեծ խումբ՝ Հռոմի Պապի ներկայացուցիչ, Արևելյան կաթողիկե եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի գլխավորությամբ:

Նշենք, որ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկների առաջնորդությունը (կամ թեմը) ձևավորվել է 1991թ. Հռոմի Սրբազան Պապ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի կողմից և գտնվում է նրա հովանու ներքո՝ Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի հոգևոր առաջնորդությամբ: Առաջնորդության ներկայիս գլուխն է Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: Տարիներ շարունակ կաթողիկե համայնքների բնակիչները, հետևելով իրենց եկեղեցու ծեսերին ու օրենքներին, հաճախել ու հաճախում են իրենց համայնքներում գործող կաթողիկե եկեղեցիներ՝ հավատարիմ իրենց եկեղեցուն: Միայն Շ իրակի մարզում կա գործող 9 կաթողիկե եկեղեցի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կաթողիկե առաջնորդարանից, Շիրակում կաթողիկե հետևորդներ ունեցող համայնքներ շատ կան: Մարզում կաթողիկե բնակչություն ունեցող համայքներ են Մեծ Սեպասարը, Ղազանչին, Բավրան, Արևիկը, Փանիկը, Ձիթհանքովը, Ազատանը, Լանջիկը և այլն: Կաթողիկե հետևորդներ ունի նաև Գյումրին: Ինչպես տեղեկացնում են Կաթողիկե առաջնորդարանի մամուլի գրասենյակից, թեև Գյումրիի կաթողիկե բնակչության թիվը հաշվելը բավական դժվար է« բայց այս պահին ակտիվ կաթողիկեները Գյումրիում, ովքեր ամեն կիրակի կանոնավոր ներկա են Սբ. Պատարագին« մոտ 200 է: Ի դեպ, Գյումրիում կան նաև մարդիկ, ովքեր հաճախում են թե՛ կաթողիկե, և թե՛ առաքելական եկեղեցի:

Հայ կաթողիկե համայնքնի համար 2015 թվականը «Աստվածային ողորմության Սուրբ տարի էր»: «Արմենպրես»-ի միջոցով իր շնորհավորանքները փոխանցելով ժողովրդին՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը կարևորում է այն ձեռքբերումներ, որ գրանցվել է անցնող տարում: «Անցնող 2015 տարում մենք ունեցանք նորանոր ձեռքբերումներ եկեղեցական ու համայնքային կյանքում, ինչպես և ընդհանրական եկեղեցու ծոցում: Միասնաբար ազգովի ոգեկոչեցինք ապրիլյան մեր Սրբոց Նահատակաց հավերժ ու անմար հիշատակը: Վստահություն ապրեցինք, որ մեր Սուրբ Նահատակների արյունը եղավ մեզ սնուցող ու ապրեցնող ավիշը մեր հոգևոր հավատի կյանքում և մեր փոքրիկ հայրենիքի ամրապնդման ու զարգացման մեջ: Անցնող տարվա ապրիլի 12-ին Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագը՝ ի հիշատակ մեր Սուրբ Նահատակների, ոչ միայն հարգանքի տուրք էր նրանց, այլ նաեւ՝ մեր հոգեւոր վերանորոգման սրբազան մի առիթ: 2016 տարում Սուրբ Եկեղեցին, Ֆրանցիսկոս Պապի տնօրինությամբ, մեզ հրավիրում է ապրելու փրկության եւ շնորհի տարի՝ «Աստուածային Ողորմո ւթյան Սուրբ Տարին»։
Մեր մաղթանքն է, որ ամենքս պատրաստենք մեր սիրտն ու հոգին՝ դիմավորելու հիսուս Մանկանը այս տարում« որ« հատուկ զուգադիպությամբ, Ողորմության Սուրբ Տարի է հռչակուած»: