Քիմ Քարդաշյանն իր տղային կմկրտի Երուսաղեմի հայկական եկեղեցում. իսրայելական մամուլ
LifestyleԱմերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը ծրագրում են իրենց նորածին որդի «Սրբին» մկրտել Երուսաղեմում, հայտնում է Israel National News-ը:
Ըստ աղբյուրի՝ մկրտությունը ծրագրված է Երուսաղեմի հայկական թաղամասի Սբ Հակոբ մայր տաճարում: Մկրտությունը ծրագրված է հաջորդ տարվա ապրիլին: Նշվում է, որ այդ նպատակով արդեն իսկ կապվել են իսրայելական անվտանգություն ապահովող ընկերություններից մեկի հետ, որը ծառայություններ է տրամադրում աստղերին:
Այս տարվա ապրիլին Քիմի դուստր Նորթ Ուեսթն արդեն մկրտվել էր նույն եկեղեցում: Աղբյուրը նշում է, որ Քիմի որդի՝ Սեյնթ Ուեսթը մեկ քառորդով հայ է: