Րաֆֆին ԱՄՆ-ում կարող է պահանջել Հառլեմի սևամորթների բանդաների պարագլուխների հրաժարականները
АналитикаՀայաստանում այլևս չմնաց մարդ, ում հրաժարականը Րաֆֆի Հովհաննիսյանը չուզի, ու քանի որ նրա համար վերջին շրջանում հրաժարական ուզելը դարձել էր թիվ մեկ հետաքրքիր զբաղմունքը, ապա արդյունքում, ինձ թվում է, նա սպառվեց և կյանքը Հայաստանում դարձավ բացարձակապես անհետաքրքիր:
Նման դեպքերում ինչ-որ փոփոխություն է պետք, թարմություն, կարելի է մի տեղ մեկնել տոներն անցկացնելու, օրինակ՝ ԱՄՆ: Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ արեց, չնայած որ օրեր առաջ հենց ինքն էր կոչ արել, որ դեկտեմբերի 31-ին «Նոր Հայաստանի» բոլոր ղեկավարները լինեն Ազատության հրապարակում և Նոր տարին դիմավորեն այնտեղ:
Եթե Րաֆֆին նման բան աներ դեռ մի քանի առաջ, այդ քայլով կհիասթափեցներ ևս մի շարք մարդկանց, բայց այսօր այլևս ոչ ոքի չի հիասթափեցնում, քանի որ հիասթափվող էլ չի մնացել: Ու հետո մարդիկ սովոր են, որ նա ասում է՝ տուն չեմ գնալու, բայց տուն է գնում, «զադնի» տալ չկա, բայց «զադնի» է տալիս: Հիմա էլ ԱՄՆ է գնացել, ի՞նչ կա որ ...
Ցանկանալով Րաֆֆի Հովհաննիսյանին ԱՄՆ-ում բարի հանգիստ և ուրախ ու հաճելի ժամանց՝ միևնույն ժամանակ, ուզում եմ խորհուրդ տալ, որ «Ժառանգության» առաջնորդը, ով երևի առնվազն կես ամիս կամ մի քիչ ավել կմնա Միացյալ նահանգներում, արդյունավետ օգտագործի այդ ժամանակը. չէ՞ որ նա այնտեղ էլ կարող է հրաժարականներ պահանջել և Հայաստան վերադառնալ այդ հարցում արդեն էլ ավելի վարպետացած: Եվ ԱՄՆ-ում այդ առումով հնարավորություններն ավելի մեծ են՝ 50 նահանգ, այսինքն՝ 50 նահանգապետեր, ում հրաժարականները կարելի է պահանջել:
Բացի այդ, Րաֆֆին Հայաստանում պահանջել էր նաև «թաղային հեղինակությունների» հրաժարականը, իսկ այդ «բարիքից» ԱՄՆ-ում անհամեմատ ավելի շատ կա: Րաֆֆին այնտեղ հանգիստ կարող է պահանջել ամերիկյան մաֆիոզ կլանների ղեկավարների հրաժարականները:
Վերջապես, Րաֆֆին կարող է գնալ Նյու Յորքի Հառլեմ՝ սևամորթների հայտնի թաղամաս և այնտեղ, թաղամասի մեջտեղում կանգնելով, բարձրաձայն պահանջել տեղի սևամորթների հանցավոր բանդաների պարագլուխների հրաժարականները: PR-ակցիայի շրջանակներում կարող է այցելել նաև վարսավիրանոց: Ամենահետաքրքիրը կլինի Հայաստան վերադարձից հետո, երբ միգուցե այստեղ կսկսի կիրառել ԱՄՆ-ում յուրացրած նոր տեխնոլոգիաները:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան