Թբիլիսիի կենտրոնում այրվել է «Գնչուական շուկան»
22 հրշեջ բրիգադ է մասնակցել հրդեհի մարմանը, որը սեպտեմբերի 16-ի լուսաբացին բռնկել է Թբիլիսիի կենտրոնում՝ Ցինամձգվիրիշվիլի փողոցում գտնվող «Գնչուական շուկայում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետարանի արտակարգ և անհետաձգելի իրավիճակների կառավարման գծով գործակալության պետ Թեմուր Գիորգաձեն:
«Այրվել է մեծ շուկա, որի տարածքը հասնում է 2,5 հազար քառակուսի մետրի: Այնտեղ վաճառվում էին տարատեսակ ապրանքներ՝ սկսած մարզակոշիկներից մինչև հագուստ և ուրիշ այլ իրեր»,-ասել է Գիորգաձեն:
Ներկայում հրդեհը մարված է, պատահարի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները՝ պարզելու բռնկման պատճառը: