Օրվա բաղադրատոմս. Սնկով մակարոն
LifestyleԲաղադրությունը`
Մակարոն – 400 գրամ
Սունկ – 500 գրամ
Սոխ – 2 հատ
Աղ-ըստ ճաշակի
Բուսական յուղ – 50 մլ
Աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի
Համեմունքներ սնկի կամ մակարոնի համար-ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը`
Մակարոնը եփել, այն դնել քամիչի վրա:

Սոխը մանր քառակուսիներով կտրատել և բուսական յուղով տապակել:

Սունկը մանր կտրատել և ավելացնել սոխի վրա: Այն աղով և պղպեղով համեմել և լցնել սնկի կամ մակարոնի համար նախտեսված համեմունքը: Ապա լցնել մակարոնը:




Այն կարելի է ձևավորել հազարով և զեյթունով:
