Արկադի Խաչատրյանն ազատվել է Նախագահի աշխատակազմի փորձագիտական- վերլուծական վարչության պետի պաշտոնից
ОбществоՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 24-ի կարգադրությամբ` Արկադի Խաչատրյանն ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի կարգադրության մեջ ասված է.
«Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետը՝ որոշում եմ.
Արկադի Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից»: