Գերմանացի ճամփորդը հեծանվով այցելել է 196 երկիր
ОбществоԳերմանացի ճամփորդ Հայնց Շտուկեն իր հեծանվային ճամփորդությունը սկսել է 1962 թվականից եւ 50 տարվա ընթացքում այցելել 196 երկիր, կտրել-անցել 608.000 կմ տարածք:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Telegraph-ը, ճամփորդության ընթացքում Շտուկեն ավելի քան 100.000 լուսանկար է արել եւ իր տպավորությունները հանձնել օրագրին, որոնց ընդհանուր էջը կազմում է 18.000:
Հայրենիքում Հայնցն իր տպավորությունների եւ արկածների մասին գիրք է գրել եւ պատմել, թե ինչպես է բեռնատարի վագոնում նստած անցել Չիլիի Ատակամա անապատով, կամ ինչպես են նրան հետապնդել Հայիթիի կատաղած բնակիչները, ինչպես է ձերբակալվել Մոզամբիկում, ինչպես է նրան թռչունը կծել եւ ինչպես է կորցրել իր հեծանիվը Սիբիրում: Ճամփորդության մեկնելիս Հայնցը բացի հեծանիվից վերցրել է նաեւ կաթսա ճաշ պատրաստելու համար, վրան եւ քնապարկ: Հայնցը խոստովանել է, որ մեկնել է շուրջերկրյա ճամփորդության, քանի որ դա ավելի հետաքրքրական էր, քան ֆաբրիկայում աշխատելը: