ՆԱՍԱ-ն ցուցադրել է Երկրի` Լուսնից արված պատմական լուսանկարը
ОбществоԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, հրապարակել է պատմական կադր` Երկիր մոլորակի` Լուսնի ուղեծրից արված առաջին լուսանկարը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, լուսանկարն արվել է մոտ 5 տասնամյակ առաջ իրականացված «Ապոլլոն- 8» լուսնային առաքելության շրջանակներում`1968թ. դեկտեմբերի 24-ին:
Աղբյուրը մանրամասնում է, որ 1968թ. ընթացքում «Ապոլլոն- 8»-ը Լուսնի կողքով 10 ամբողջական պտույտ է կատարել: Այն Երկիր է վերադարձել դեկտեմբերի 27-ին` դառնալով Լուսնի մոտ տեսանկարահանած ֆոտոժապավենը Երկիր բերած առաջին տիեզերանավը։
