Ծիծեռնակաբերդի խճուղու շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
ОбществоՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 25-ին` ժամը 12.35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 1/2 շենքի 7 և 8-րդ հարկերից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.19-ին, մարվել՝ 13.49-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: