Թատերարվեստի ոլորտը կարևորվեց նոր բեմադրությունների առատությամբ
КультураԹատերական ոլորտում այս տարի առավել ուշադրություն է դարձվել կոլեկտիվների` մարզերում հյուրախաղերին: Այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը` դեկտեմբերի 25-ին ամփոփելով տարվա ընթացքում ոլորտում կատարված աշխատանքը: «2016թ. պետական բյուջեի շրջանակներում շարունա կվելու է աջակցությունը թատերարվեստին: Այս տարի թատերարվեստի ոլորտը կարևորվեց նորբեմադրությունների առատությամբ, նախապատվություն տրվեցերիտասարդական ծրագրերին, հյուրախաղային գործունեությանը ևմիջազգային համագործակցությանը»,- Արմենպրեսի հաղորդմամբ` նշեց Արթուր Պողոսյանը:
Ընդհանուր առմամբ, ոլորտում դրամատիկ ստեղծագործությունների ձեռքբերում ծրագրով գնվել է Ռ. Հարությունյանի «Զորավարի ընկուզենին» պիեսը: Ստեղծագործական պատվերների իրականացում ծրագրով իրականացվել է պետական և մասնավոր, այդ թվում` մարզային ու երիտասարդական թատրոնների հայ և համաշխարհային դասական, ժամանակակից դրամատուրգների 19 բեմադրություն, որոնց շարքում էին նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և հոբելյաններին նվիրված ներկայացումները:
«Այս տարի նաև մեծ ուշադրություն է դարձվել թատերական գործիչների և որոշ թատրոնների հոբելյաններին: Օրինակ, Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի 50, Գյումրու թատրոնի 150 ամյակն էր: Ինչպես նաև այս տարի մեկնարկեց Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի վերանորոգման և տեխնիկական վերազինման վարկային ծրագիրը», - նշեց Արթուր Պողոսյանը:
Ընդհանուր առմամբ, ավարտին մոտեցող տարվա ընթացքում Մշակույթի նախարարության աջակցությամբ մշակութային համագործակցություն ծրագրով իրականացվել է 7 թատերախմբերի` 42 հյուրախաղ, 2 հոբելյանական նախագիծ՝ ՀՀ մարզերում (այդ թվում` սահմանամերձ և հեռավոր), ԼՂՀ-ում և Ջավախքում, տասնյակ համայնքներում և Երևանում:
Խոսելով Սունդուկյանի թատրոնում վերազինման աշխատանքների մասին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ հավանաբար հաջորդ տարի ապրիլին այն թարմացված կվերաբացի իր դռները: Խոսելով տեխնիկական աջակցությունների մասին, Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ նաև աջակցություն է տրամադրվել Գյումրու թատրոնի Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճի, ինչպես նաև Գորիսի և այլ թատրոնների համար աթոռների տրամադրմամբ: