Հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
ОбществоՀանրապետության տարածքում դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 26-27-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +7 աստիճան, դեկտեմբերի 28-29-ին` +8, դեկտեմբերի 30-ին` +5 աստիճան: