Օրվա բաղադրատոմս. Հավով և կծու պղպեղով կարկանդակ
LifestyleԲաղադրությունը՝
Լավաշ 25 սմ – 1 հատ
Բուսական յուղ
Հավի տապակած միս – 650 գրամ
Պանիր – 230 գրամ
Թարմ համեմ – 1փունջ
Կծու պղպեղ- 1/3 հատ
Աղ-ըստ ճաշակի
Աղացած սև պղպեղ-ըստ ճաշակի
Ձու – 2 հատ.
Կաթ – 1 բաժակ
Ալյուր – 1 բաժակ
Փխրեցուցիչ – 1 թեյի գդալ
Պատրաստման եղանակը՝
Թավան բուսական յուղով պատել , ապա վրան դնել լավաշ և լավաշի վրա մի փոքր կարագ քսել:

Առանձին ափսեի մեջ խառնել մանրացրած հավի միսը, պանիրը, համեմը, կծու պղպեղը , աղ ու աղացած պղպեղ:
Առանձին ափսեի մեջ խառնել ձուն, կաթը, փխրեցուցչիը և ½ թեյի գդալ աղ:

Լավաշի վրա քսել հավի մսի զանգվածը, ապա կաթով սոուսը: Դնել 230C ջեռոցի մեջ 20 րոպե:
