Այս տարի սկրինինգային ծրագրի շրջանակում կանխարգելիչ ստուգում է անցել 200 հազար մարդ
ОбществоՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ կայացել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհրդի 2015 թվականին ամփոփիչ ն իստը: Համաձայն օրակարգի, կառավարման խորհուրդը քննարկել և ընդունել է ի գիտություն 2015 թվականի կատարողականը, հաստատել հարջորդ տարի նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև 2016 թվականի գնումների պլանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Խորհուրդը հանգամանալից անդրադարձել է ընթացիկ տարում կատարված աշխատանքների արդյունքների քննարկմանը: «Առողջապահական ԾԻԳ»-ի տնօրեն Նելսոն Զուլոյանը նշել է, որ 2015 թվականի հունվարից մեկնարկած անվճար զանգվածային սկրինինգային ծրագիրը՝ ուղղված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես` արյան գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելանը և վաղ ախտորոշմանն, արդեն իսկ արձանագ րել է առաջին հաջողությունները: Սկրինինգային ծրագիրը երեք տարվա ընթացքում պետք է ապահովի ռիսկի խմբերի բնակչության 50-60% ընդգրկվածություն: Ծրագրի շրջանակում, ընթացիկ տարվա 11 ամսում կանխարգելիչ ստուգում է անցել 200 հազար մարդ, որոնց իրականացվել է ավելի քան 500 հազար հետազոտություն։
Կառավարման խորհուրդը կարևորել է նաև ոչ վարակիչ հիվանդությունների բուժման կարողությունների զարգացումը ու ստեղծումը:
Այսպես` ընտրված հիվանդանոցների արդյունավետության և որակի բարելավման աշխատանքների շրջանակում 2015թ. շարունակվել է ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման գործընթացը:
Ավարտին են մոտենում տարածաշրջանային նշանակություն ունեցող Ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դեղաչափային քիմիաթերապիայի բաժանմունքի ստեղծման նախագծանախահաշվարկային փաստաղթղթերի մշակման աշխատանքները: Նշվել է, որ մեկնարկել են նաև Չարորակ նորագոյացությունների ազգային ռեգիստրի, ինչպես նաև Ճառագայթային բուժման կենտրոնի, Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվարկային փաստաղթղթերի մշակման աշխատանքները: Մեկնարկ է տրվել Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի վերանորոգման նախագծանախահարվարկային փաստաղթղթերի մշակման աշխատանքները:
Ամփոփելով խորհրդակցությունը` Արմեն Մուրադյանը դրական է գնահատել ինչպես խորհրդի, այնպես էլ Առողջապահական ԾԻԳ կողմից տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Նա վստահություն է հայտնել, որ 2016թ. ևս կշարունակվեն լայնածավալ աշխատանքներ առկա թերությունների վերացման և համակարգի արդիականացման ուղղությամբ: