Հայ պաշտոյնաների եղբայրները (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Երկու եղբայր, երկուսն էլ պաշտոնյա. Հայաստանում սա իրողություն է։ Թեեւ հայտնի պաշտոնյաների եղբայրներից շատերը այդքան հաճախ չեն լուսաբանվում, բայց նրանցից շատերը եւս զբաղեցնում են պետական պաշտոններ։
Wnews.am-ը ներկայացնում է հայ պաշտոնյաների եղբայրներին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կրտսեր եղբայրը` Լեւոն Սարգսյանը Հատուկ հանձնարարություններով դեսպան է։
Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ավագ եղբայրը`ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանն է։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ջոնիկ Աբրահամյանն է։
Նախագահական ընտրություններում նա ղեկավարում էր Սերժ Սարգսյանի Արարատի մարզի ընտրական շտաբը:
Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանի եղբայրը Արմեն Սարգսյանն է, ով զբաղեցնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։
Գրիգորյանների ընտանիքում երեք եղբայր են, երեքն էլ պաշտոնի։
Արամայիս Գրիգորյանը զբաղեցնում է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, Արայիկ Գրիգորյանը ԱԺ պատգամավոր է, իսկ Սուրիկ Գրիգորյանը՝ Ավշար համայնքի ղեկավարը։
Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբայրը ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանն է։
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի եղբայրը դիվանագետ, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանն է։
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը ԱԱԾ տնօրենի տեղակալն է:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի եղբայրը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանն է։












