Խոշոր ավտովթար Պտղունք գյուղում. 32-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է հողամասում. (լուսանկարներ)
ОбществоShamshyan.com-ը գրում է. Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 32-ամյա Մհեր Սիմոնյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 ՏԼ 539 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Երևան ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել քաղաքացու հողամասում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանը:
Ավելին՝ այստեղ