Տրոլեյբուսի կին վարորդի կողմից վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխել են հիվանդասենյակ
ОбществоNews.am-ը գրում է.
Երեւանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում, դեկտեմբերի 23-ին տրոլեյբուսի կին վարորդի կողմից վրաերթի ենթարկված 63-ամյա Սեդա Ստեփանյանին դեկտեմբերի 25-ին Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին այսօր՝ NEWS.am-ին տեղեկացրին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:
Բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Սեդա Ստեփանյաքնի վիճակը կայունացել է:
Նշենք, որ Սեդա Ստեփանյանը ստացել է գանգուղեղային տրավմա եւ կողոսկրերի կոտրվածք: Կինը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ 62-ամյա Էլմիրա Մ.-ն վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը՝ 62-ամյա Ս. Ս.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):