Հայաստանն այս տարի մասնակցել է աննախադեպ թվով գրքի միջազգային ցուցահանդես- տոնավաճառների
КультураՀայաստանն այս տարի մասնակցել է աննախադեպ թվով գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառների: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ամփոփելով 2015 թվականի ձեռքբերումները, նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
«Ցեղասպանության 100-րդ տարելիցն աշխարհագրության ընդլայնման իմաստով իր դերակատարությունն ուներ: 11 ցուցահանդեսի մասնակցեցինք, որոնցից Նյու Յորքի և Գյոտեբորգի ցուցահանդեսներին Հայաստանը մասնակցեց առաջին անգամ: Ցուցահանդեսներին զուգընթաց կազմակերպվում էին քննարկումներ` գրականության և մտավորականության դերը ցեղասպանությունների կանխման գործում թեմայով, ինչը օտարազգիներին մեր խնդիրը ներկայացնելու առիթ էր»,- Արմենպրեսի փոխանցմամբ`նշեց Ներսես Տեր-Վարդանյանը
Նախարարի տեղակալը շեշտեց նաև, որ ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային ամենամյա մրցույթում Հայաստանը կրկին նախադեպը չունեցող հաջողություններ ունեցավ. մեր երկիրը 9 մրցանակի արժանացավ: