Չեռնովեցում նշել են հայկական եկեղեցու 140-ամյակը
ОбществоՉեռնովեցում կայացել է միջոցառում, որը նվիրված է սուրբ առաքյալներ Պետրոսի ու Պողոսի հայկական եկեղեցու օծման 140-ամյակին:
Միջոցառումներին մասնակցել են հոգեւորականության, չեռնովեցյան հայկական համայնքի ներկայացուցիչներ ու քաղաքի բնակիչներ: Ինչպես հայտնի է, Չեռնովեցի հայկական եկեղեցին օծվել է 1875 թ.: Այսօրվա դրությամբ եկեղեցին ընդգրկված է պետության կողմից պահպանվող կառույցների ցանկում:
Ինչպես AnalitikaUA.net –ին հայտնել է Չեռնովեցի հայկական ազգային մշակութային «Արեւիկ» միության ներկայացուցիչ Վիկտոր Դավիդովիչը,Չեռնովեցի հայկական համայնքի համար եւս մեկ կարեւոր իրադարձություն է դարձել այն որոշումը, որը կայացրել են Չեռնովեցի քաղխորհրդի հերթական նիստի ժամանկ՝ Կառլ Լիբկնեխթի փողոցը Կարոլ Միկուլիի փողոց վերանվանելու մասին: Միկուլին ծնունդով Չեռնովեցից է, ազգության հայ, հանճարեղ դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր, նաեւ Լվով քաղաքում Գալիցկու Երաժշտական միության հիմնադիրը: