Անչափահասի նկատմամբ սեռական գործողություն կատարելու մեջ մեղադրվողին գտել են օդանավակայանում
ОбществоԴեկտեմբերի 25-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Սպիտակի եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինների ծառայողները օդանավակայանում հայտնաբերվել եւ բերման են ենթարկել Կրասնոդար-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 34-ամյա Ալեքսանդր Պ.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2013 թ. հունիսի 14-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 141 հոդվածի մեղադրանքով (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ):
Ալեքսանդր Պ.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է Տաշիրի բաժնի ՁՊՎ: