Հին ավտոտնակի 39 տարվա վաղեմության գտածոն իդեալական վիճակում էր (լուսանկարներ)
LifestyleԱվելին քան փաստեր
Ավտոտնակներում հայտնաբերված մեքենաները քիչ, բայց այնուամենայնիվ մի քանի կիլոմետր վազք ունենում են. գործարանից ավտոսրահ, ավտոսրահից` ավտոտնակ։ Այլ բան է մոտոցիկլետը։ Դրանց կոմպակտ չափսերը, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, թուլ են տալիս վաճառել փաթեթավորմամբ և այն, մինչև տիրոջը հասնելը, փաստացի չի դիպչում գետնին։
Ահա մի այդպիսի ժամանակի պարկուճի պես պահպանված, խորհրդային արտադրության Иж Юпитер-3 էլ գտավ նյութի հերոսը`երկար ժամանակ փակ մնացած ավտոտնակից։ Այն արտադրվել էր Իժևսկի մոտոգործարանում, 1976 թ.–ին։
Զարմանալի էր, որ ներկն ու ռետիներ խողովակները լավ պահպանվել էին, չնայած 39 տարվա վաղեմության։ Կցասայլակը նույնպես լավ պահպանված էր։





































