Արփի-Նորավանք ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
ОбществоՏարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 28-ին՝ ժամը 01.05-ին տեղեկություն է ստացվել, որ Արփի-Նորավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը թափվել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածին:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 112-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (թափվել են մանր քարեր մոտ 2 մ երկարությամբ և 0.5 մ լայնությամբ):
Հրշեջ-փրկարարները ոստիկանների հետ համատեղ մաքրել են ճանապարահատվածը: