Բարձրագույն պատասխանատվություն է ծառայել արժանապատիվ տավուշցիներին. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
ОбществоՏավուշի հոգևոր առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ հովվական այցելություններ է կատարել արդեն 19 գյուղեր, հանդիպել շուրջ 3000 աշակերտների և ուսուցիչների հետ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` առաջիկա երկու օրերի այցելությունների շնորհիվ Բագրատ Սրբազանի օրհնությանը, շնո րհակալությանն ու նվերներին կարժանան ևս 3000 աշակերտներ: Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր, ինչպես նաև Տավուշի թեմի` Տահույս ֆեյսբուքյան էջերում պարբերաբար տեղեկացնում է այցելությունների ընթացքի վերաբերյալ:«Զգացողություններս պարզապես աննկարագրելի են` շոշափելով և զգալով մեր հերոսական ժողովրդի զարկերակի տրոփյունը: Ներշնչվեցինք և ներշնչեցինք մեր սիրելի ժողովրդով: Ինձ համար մեծ երջանկություն է, պատիվ և բարձրագույն պատասխանատվություն ծառայել այսպիսի նվիրական և արժանապատիվ ժողովրդին՝ մեծով և փոքրով»,-գրել է Բագրատ Սրբազ անը:

Դեռևս դեկտեմբերի սկզբին Բագրատ Սրբազանը տեղեկացրել էր, որ նախաձեռնել են հովվական այցելություններ` շնորհավորական ու շնորհակալական խոսք ասելու հերոսական ժողովրդին:
«Ուրախ եմ հայտնել, որ մեր այս նախաձեռնությանը միանալու ցանկություն են հայտնել Մայր Աթոռի սոցիալական գրասենյակը, ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Կարաս» ազգային սննդի ցանցը, World Vision-ի Տավուշի տարածքային զարգացման գրասենյակը և անհատ անձինք թե՛ Հայաստանից և թե՛արտերկրից: Քանի որ այսքան ջերմ աջակցություն է հայտնվել, որոշեցինք գյուղերի թիվն ընդլայնել` ներառելով շուրջ 6 հազար ուսուցիչ և աշակերտ: Հայտնում եմ նաև, որ դեկտեմբերի 26-ի երեկոյան Իջևանի կենտրոնական հրապարակում տեղի է ունենաÕ �ու տոնական համերգ հայտնի երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի նախաձեռնությամբ և սիրված արվեստագետների մասնակցությամբ: Այս ծրագրին ակտիվորեն մասնակցում են մեր թեմի նորաստեղծ երիտասարդական միությունը և Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու նորակազմ տիկնանց միությունը: Ցանկանում եմ շեշտել, որ մեր նպատակը «օժանդակություն կամ օգնություն բաժանելը» չէ, այլ այն տեղի է ունենում մեր հովվական այցելությունների շրջանակներում՝ սա մեր պարտքն է և նաև մեր սահմանապահ ժողովրդին շնորհակալություն և շնորհավորանքներ հայտնելու զգացումը»,-գրել է ր Սրբազանը:

Այս օրերին սահմանապահ ժողովրդի կողքին են տարբեր անհատներ. դեկտեմբերի 26-ին ԵՊՀ ուսանողական խորհրդի ղեկավարի գլխավորությամբ 50 ուսանող այցելել է սահմանային Բերքաբեր գյուղ:

