Նովոսիբիրսկում տղամարդը հրաշքով է փրկվել՝ մոտ կես ժամ 15-րդ հարկի պատշգամբից գլխիվայր կախված մնալուց հետո
ОбществоՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տղամարդը հրաշքով ողջ է մնացել՝ ընկնելով 15-րդ հարկի պատշգամբից, տեղեկացնում է НТВ-ն:
Երջանիկ պատահականությամբ բնակչի ոտքը մնացել է ձողերի արանքում, ու նա գլխիվայր կախվել է մի քանի տասնյակ մետր բարձրության վրա:
Այդ դիրքով նա օգնության է սպասել մոտ 30 րոպե: Պատահական անցորդները տեղյակ են պահել քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Մինչ փրկարարների գալը բնակիչները հասցրել են կոտրել բնակարանի դուռն ու դուրս բերել նրան։