Ամո Շարոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ
Общество«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ:Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Ամեն անգամ, երբ ուզում ես մի բան անել, պարտադիր չի ձեռքերը ծալած նստել` չիմանալով որ կողմը գնալ, մտածել, մտածել, ծրագրեր կազմել և իրեր ու գործիքներ ձեռք բերել: Մեր օջախը, եզդիների բնօրրան Շանգալը ավերված է, բայց ազատագրված է: Հարկավոր է այն բնակեցնել ցեղասպանություն ապրած, մահը տեսած մարդկանցով: Հավատացած եմ` ով իմանա, օգնության ձեռք կմեկնի մեզ: Մի մտածեք, ոչ էլ գեղեցիկ խոսեք, խնդրում եմ ուղղակի օգնեք մեզ վերականգնելու Շանգալը: Դրանով դուք կապացուցեք, որ այն, ինչ անհրաժեշտ է կյանքին, միմյանց մխիթարելն ու օգնելը, այն հենց մեր կյանքն է:
Մենք տիեզերք ենք նվաճել, այլ մոլորակներ հայտնաբերել, մեզ մնում է մեր կյանքը քաոսի չվերածենք, ապրենք ինչպես մարդիկ: Այն, ինչ կառուցել ենք դարեր շարունակ, չկործանենք մեկ ակնթարթում: Անկախ ամեն ինչից 2016 թվականին միայն բարիություն գործենք, աղոթենք միասին մեր ընդհանուր տան Երկիր մոլորակի համար: Թող գալիք սերունդները մեզ նախանձեն և ոչ թե անիծեն:
Ես հավատում եմ մարդկանց:
Շնորհավոր բոլորիս Ամանորն ու Սուրբ ծնունդը
Աստված ապավեն»: