ԱՄՆ-ի երկու նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել բնական կատակլիզմների պատճառով
ОбществоԱՄՆ-ի Միսուրիի եւ Նյու Մեքսիկոյի նահանգներում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել բնական կատակլիզմների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ABC News հեռուստաալիքը: Համապատասխան կարգադրություններն արվել են նահանգների նահանգապետերի կողմից: «Ես արտակարգ դրության ռեժիմ եմ սահմանել լայնածավալ հեղեղումների կապակցությամբ»,-Twiyyer-ի իր Էջում գրել Է Միսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Միսուրիի նահանգում մոլեգնող տարերքի զոհ Է դարձել արդեն առնվազն ութ մարդ, ավելի քան 180 ճանապարհներ փակվել են: Սպասվում Է, որ նահանգի տարածքում տեղումները կշարունակվեն դեկտեմբերի 28-ին: Ջրի մակարդակը գետերում կարող Է բարձրանալ հաջորդ մի քանի օրվա ընթացքում:
Նյու Մեքսիկոյի նահանգի տարածքում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել ձնաբքի պատճառով: «Նյու Մեքսիկոյի նահանգապետ Սյուզանա Մարտինեսն արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել ձնաբքի կապակցությամբ, որն ընդգրկել Է նահանգի ամբողջ տարածքը»,-ասված Է նահանգապետի վարչակազմի հաղորդագրության մեջ:
Ըստ վերջին տվյալների՝ ԱՄՆ-ի հարավային մի քանի նահանգներում տոռնադոների եւ հեղեղումների զոհերի թիվը հասել Է 43-ի: Իշխանությունները դեռ պատրաստ չեն տալ տարերքի պատճառած վնասի ստույգ գնահատականը: Օդերեւութաբանների տվյալների համաձայն՝ տարածաշրջանում ձյան առատ տեղումները կշարունակվեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: