Սարի թաղում հրդեհից զոհերի թիվը հասել է երեքի
ОбществоԵրևանի Սարի թաղում դեկտեմբերի 28-ի գիշերը բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է երեքի: Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր երկու զոհի մասին: Ինչպես տեղեկացրին ՏԿԱԻՆ-ից, ժամը 10.26-ին հրշեջ-փրկարարները Սարի Թաղի 5-րդ շարքի թիվ 135/1 տան սենյակում հայտնաբերել են 3-րդ (անձը չպարզված) դին: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել 3 դի և տեղափոխել շտապօգնության ավտոմքենա:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տան տանքում, անհրաժեշտ է օգնություն: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն, ՃԿԱԿ ՕԽ-ն և յոթ մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Մ.-ին պատկանող թիվ 135/1 և Գ. Գ.-ի ն պատկանող թիվ 135/2 տներում: Թիվ 135/1 տան բնակիչներ` 1928 թ. ծնված Հ. Մ.-ը, 1931 թ. ծնված Է. Մ.-ը և 1955 թ. ծնված Մ.-ը գտնվում են տանը, իսկ 1959 թ. ծնված Մ. Մ.-ը տեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.42-ին, մարվել՝ 06.26-ին: Այրվել են թիվ 135/1 և 135/2 տներն ամբողջությամբ (մոտ 150քմ), թիվ 133 և թիվ 137 տների տանիքները՝ մասնակի: Դեպքի վայրում են գտնվել ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը և ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Վ. Հովսեփյանը: