NASA-ն առաջին տեսագրությունն է ցուցադրել Պլուտոնից
Общество2015 թվականի հուլիսին Պլուտոնի կողքով անցած New Horizons ավտոմատ միջմոլորակային կայանի գործիքներից մեկը ոչ միայն չափել Է երկնային մարմնի մակերեւույթի ցուցանիշները, այլեւ առաջին հոլովակն Է տեսագրել Արեգակնային համակարգի այդ մասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NASA-ին:
Պատկերը Պլուտոնը ներկայացնում Է այնպիսին, ինչպիսին այն կտեսներ 2015 թվականի հուլիսի 14-ին New Horizons-ի ներսում գտնվող մարդը: Նկարահանման ընթացքում երկնային մարմնի քաոսային տեղաշարժը կապված Է տիեզերական ապարատի շարժիչների աշխատանքի հետ: