Մեկնարկել է խմելու ջրի ոլորտում մեկ վարձակալի ընտրության գործընթացը
ОбществоՄեկնարկել է խմելու ջրի ոլորտում մեկ վարձակալի ընտրության գործընթացը: «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն նախաորակավորման հայտարարությունը դեկտեմբերի 15-ին տեղադրվել է Գնումների ազգային կենտրոնի և Ջրային տնտեսության պետական կոմիտեի կայքերում, ինչպես նաև՝ եվրոպական մեկ կայքում: Նախաորակավորման հայտերի բացման է նշանակված 2016 թվականի հունվարի 21-ը, ժամը 10.30: Այս մասին տեղեկացրին Ջրային տնտեսության պետական կոմիտեից:
Նախաորակավորման ընթացքում կազմվելու է մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող ընկերությունների կարճ ցուցակ, որոնց 2016 թ. մարտի սկզբին ուղարկվելու են մասնակցության հայտահրավերները (մրցութային փաթեթ): Նախատեսվում է մրցույթն ավարտել 2016 թ. մայիսին, պայմանագիրը հաղթող կազմակերպության հետ կնքել 2016թ. սեպտեմբերին, սեպտեմբեր- դեկտեմբերի 31 ժամանակահատվածում նոր վարձակալին հանձնել վարձակալության տրվող գույքը: Նոր վարձակալն իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը կանցնի 2017 թ. հունվարի 1-ից: