Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ինչո՞ւ անկեղծ չէր Կարեն Դուրգարյանը

Այն, որ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը վրդովված է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիքի կրճատման փաստից, բնական է: Հանուն ակնեղծության նշենք, որ նրա փոխարեն ով էլ 14 տարի զբաղեցներ այդ հաստիքը, նման կերպ կարձագանքեր կառուցվածքային այդօրինակ փոփոխությանը, քանի որ այդ թատրոնում երբևէ դիրիժորի հաստիքը կրճատելու նախադեպ չի եղել: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց: Հարցի պատասխանը մեկն է՝ հնարավորություն տալ բոլոր դիրիժորներին հավասարապես ներկայանալու հայ հանդիսատեսին:

Կարեն Դուրգարյանի մասնագիտական բարձրորակի մասին երկու կարծիք լինել չի կարող: Նա սիրված դիրիժոր է թե՛  Հայաստանում և թե՛ արտերկրում: Գաղտնիք չէ նաև, որ նրան ինչքան գրկաբաց ընդունեցին Հայաստանում, նույնչափ գրկաբաց էլ կընդունեն աշխարհի ամենահայտնի ու ամենահռչակավոր համարում ունեցող այլ օպերային թատրոններում: Բայց որքանո՞վ է ընդունելի սեփական հավակնություններն իրացնելու համար կշեռքի մի նժարին դնել Հայաստանի հնարավորությունները,մյուսին՝ աշխարհի մնացած հայտնի նվագախմբերի հետ աշխատելու հրավերները: Սա , անշուշտ, առաջին հերթին արհամարհական վերաբերմունքի դրսևորում է սեփական երկրի հանդիսատեսի և ապա այն անհատների ու կոլեգաների հանդեպ, ովքեր 14 երկար ու ձիգ տարիներ աշխատել ու արարել են նույն կոլեկտիվում: 

Նշենք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիքը զբաղեցնելու համար Կարեն Դուրգարյանին նույն Գեղամ Գրիգորյանն է 14 տարի առաջ հրավիրել: Այս ընթացքում մեր ազգային թատրոնին թեև հաջողվել է պերեմիերաներ ներկայացնել, սակայն մեծանուն դիրիժորն այս ընթացքում որևէ մենահամերգով մայր բեմում հանդես չի եկել:

Հանուն անկեղծության նշենք նաև, որ նրա ղեկավարման տարիներին ստեղծագործական վեճերի պակաս նույնպես չի եղել, որի հետևանքով նույն թատրոնից հեռացել է անգամ ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Ռուբեն Ասատրանը: Իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը նույնպես ձախողվել է Կարեն Դուրգարյանի հետ վիճաբանության պատճառով:

Այն, որ Կ. Դուրգարյանը հավակնոտ է և նրա հետ դժվար է լեզու գտնելը,նորություն չէ ոլորտին մոտ կանգնած ցանկացած մեկի համար, բայց նրա տաղանդը  գնահատելով շատերը գերադասել են անաղմուկ հեռանալ ասպարեզից, քան մենամարտել պարտիտուրային մոտենալու իրավունք ձեռք բերելու համար: 

Իր գլխավոր դիրիժոր աշխատած տարիներին թատրոնը լքեցին այլ հայտնի դիրիժորներ, Կ. Դուրգարյանն ասաց, որ էթիկայի նորմերը թույլ չեն տալիս հարցին պատասխանել, քանի որ հարցն իր կոլեգաներին է վերաբերում:

«Դիրիժորները, ովքեր չեն աշխատում Օպերային թատրոնում: Տեսեք, դուք խոսում եք իմ կոլեգաների մասին: Էթիկայի նորմերը թույլ չեն տալիս, որ ես իմ կոլեգաների մասին որևէ բան ասեմ: Նվագախումբը սովորաբար պետք է որոշի՝ ով է այն դիրիժորը կամ այն դիրիժորական թիմը կամ արտիստը, ովքեր ունեն այն պաշարը, որով կկարողանան օրկեստրին բավարարել, որպեսզի օրկեստրի մակարդակը բարձրանա: Կներեք, մենք կարող ենք ունենալ շատ դիպլոմ ունեցող դիրիժորներ, բայց հավատացեք, 3 վայրկյան հետո արդեն նվագախումբը գիտի՝ ով է կանգնած իր առջև: Մեծ փորձառության դեպքում նվագախումբը կարողանում է իր գնահատականը տալ, իսկ ես իմ կոլեգաների մասին գնահատական տալ չեմ ուզում»,- ասաց Կ. Դուրգարյանը:

Իր ղեկավարման տարիներին օպերային թատրոնի ներկայացրած պրեմիերաներին անդրադառնալով՝ նա ասաց, որ պրեմիերա անելու խորհրդային ժամանակների հնարավորությունները նոր հանրապետության հնարավորությունների հետ համեմատել, թեև հնարավոր չէ, սակայն վերջին տարիներին այն գնալով ավելացել է: Նախկին գլխավոր դիրիժորի խոսքով՝այս ընթացքում, անշուշտ, կոնֆլիկտներ և քննարկումներ եղել են, որոնք ստեղծագործական մտքի շուրջ են եղել և եթե մտքի շուրջ կոնֆլիկտներ չեն լինում, ապա այդ թատոնն իրավունք չունի ապրելու, քանի որ թատրոնը նույնպես կենդանի օրգանիզմ է:

Հայտնի փաստ է, որ կենդանի օրգանիզմի կենսունակությունն ավելի բարձր է լինում, երբ այս կամայն հարցի շուրջ ծավալվող քննարկումները լինում են կառուցողական, իսկ երբ դրանք ավարտվում են այլ դիրիժորների առջև դուռը փակելով և ոլորտից դուրս մղելով, ապա հարց է ծագում, թե այդ կենդանի օրգանիզմը որքան ժամանակ կկարողանա դիմանալ և պահպանել իր կենսունակությունը:

Ի դեպ, Կ. Դուրգարյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ սովորաբար հաստիք կրճատելու մասին որոշում կայացնելիս, օրենքի համաձայն, դեռ 2-3 ամիս առաջ պետք է զգուշացնել, որպեսզի մարդը նախապատրաստվելու ժամանակ ունենա: Ու քանի որ թատրոնի ղեկավարությունը գլխավոր դիրիժորի հաստիքը կրճատելու մասին որոշումը կայացրել է երկու-երեք օր առաջ, ապա պարտավոր է իրեն տույժեր վճարել: Նա նշեց, որ իր իրավաբանները զբաղվում են այդ հարցով՝ թաքցնելով այն փաստը, որ ասուլիսից առաջ արդեն իսկ ստացել է իր պահանջած «տույժ» կոչվող գումարը:

Ասուլիսի ժամանակ Կ. Դուրգարյանը թեև նշեց, որ ինքն իր աթոռի համար չէ, որ պայքարում է, սակայն չնշեց , որ թատրոնի ղեկավարությունը կառուցվածքային կոչվող փոփոխությունների շրջանակներում նրա հաստիքից ընդամենը հեռացրել է «գլխավոր» բառը, իսկ աշխատավարձի չափը թողել է նույնը: Սա ևս վկայում է, որ օդում կախված խոսակցությունները, թե հաստիքը վերացվել է Դուրգարյանից «ազատվելու» և որոշ ժամանակ հետո մեկ այլ անձի նույն հաստիքում նշանակելու համար, խոսակցությունները սինեն:

Ի դեպ, ստեղծագործական վեճերը երբ ավարտվում են այլ մասնագետներին ասպարեզից հեռացնելով, այդ դեպքում խախտվում է նաև ունկնդրի ազատ ընտրության իրավունքը, քանի որ ինչ-որ մեկն ինչ-որ սենյակում իրեն իրավունք է վերապահում միանձնյա որոշել՝ թույլ տա՞լ այս կամ այն երաժիշտին բեմ բարձրանալ, թե՞ ոչ՝ հանդիսատեսին զրկելով ազատ ընտրության իրավունքից:

Բայց չէ՞ որ արվեստը գնահատողը ու նաև «սպառողը» հանդիսատեսն է և բոլորովին էլ ընդունելի չէ, որինչ-որ մեկը սեփական հավակնություններից ելնելով իրեն իրավունք վերապահի, օրինակ՝  հյուրախաղերով Հայաստան ժամանած իտալացի դաշնակահարին թույլ չտալ ելույթ ունենալ միայն այն բանի համար, որ համերգի օրը նա հրաժարվել է փորձին մասնակցել:

Ու եթե այս ձևով համերգը «պրավալ» տալը կոչվում է ստեղծագործական մտքի շուրջ կոնֆլիկտ, ապա միանշանակ կարելի է պնդել, որ նման «ստեղծագործական վեճեր» բոլորովին պետք չեն, քանի որ ինչքան էլ թատրոնը կենդանի օրգանիզմ լինի, այնուամենայնիվ, նման քայլերով դժվար երկար դիմանա, էլ չենք ասում առողջանալու մասին: 

Շարունակելի....

Արմինե Գրիգորյան

 

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников