Ереван, 06.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


2015 թվականը Երևանի համար բազում հաջողությունների և ձեռքբերումների տարի էր. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետը Մարգարյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հյուրընկալել է կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության,  սոցիալական ոլորտների ու երիտասարդության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հյուրընկալել է կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության,  սոցիալական ոլորտների ու երիտասարդության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: 

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետը նկատել է, որ հանդիպումն այս, միմյանց շնորհավորելու ու բարեմաղթելու հնարավորությունից բացի, առիթ է նաև միասին հետադարձ հայացքով վերլուծելու տարվա ընթացքում արվածն ու գնահատելու ձեռքբերումները:

«2015 թվականը Երևանի համար եղավ բազում հաջողությունների և ձեռքբերումների տարի: Շնորհիվ միասնական ու սրտացավ աշխատանքի, անցնող տարին թե՛ կրթության և մշակույթի, թե՛ առողջապահության ու սոցիալական ոլորտների, և թե՛ սպորտի զարգացման համար իսկապես հաջողված տարի էր: Արդյունավետ էին նաև երիտասարդության ու հասարակական կազմակերպությունների հետ իրականացված ծրագրերը: Ձեզ հետ միասին մենք առաջընթաց արձանագրեցինք բոլոր ոլորտներում ու լուծեցինք տարիներ անլուծելի թվացող մի շարք խնդիրներ: Ուստի, տոնական այս առիթով ուզում եմ ոչ միայն շնորհավորել գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, այլ նաև շնորհակալություն հայտնել  ձեր նվիրված ու բարեխիղճ աշխատանքի և ձեր մասնագիտական հմտություների ներդրման համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ առանձնակի կարևորելով յուրաքանչյուրի ներդրումը տարբեր ոլորտներում 2015 թվականի ընթացքում կատարած մեծածավալ, արդյունավետ աշխատանքի ու գրանցած ձեռքբերումների համար: 

«Ձեզանից յուրաքանչյուրն իր մասնակցությունն է ունեցել մեր ջերմ ու բարի քաղաքն ավելի լավը, ավելի գրավիչ ու հարմարավետ  դարձնելու գործում և, վստա՛հ եմ, նույն եռանդով ու սրտացավությամբ միասին պիտի շարունակեք աշխատել նաև հաջորդ ու հաջորդող տարիներին: Կրկին շնորհավորելով առաջիկա տոների առթիվ՝ մաղթում եմ, որ 2016 թվականը երջանկության, սիրո, համերաշխության ու բարեկեցության տարի լինի  բոլորիս համար: Թող նոր տարին խաղաղություն բերի մեր երկրին, մայրաքաղաքին և բարօրություն՝ բոլորիս ընտանիքներին»,-նշել է քաղաքապետը:

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար «Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Մելքոնյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:

Մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար հ. 141 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Լուսինե Մատինյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալով:  Մանկավարժության ոլորտում ունեցած հաջողությունների և ներդրած ավանդի համար «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալով է պարգևատրվել նաև Վահան Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Եպրաքսյա Կարապետյանը:

Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ տարվող աշխատանքներում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի և մասնագիտական գործունեության համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Գառնիկ Սարոյանը: Ծննդյան 60-ամյակի առթիվ, ինչպես նաև սպորտի բնագավառում ունեցած հաջողությունների համար Սամվել Ղասաբօղլյանը ևս պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: 

Ծննդյան 85-ամյակի առթիվ, երեխաների գեղարվեստական մտքի և ճաշակի զարգացման գործում ունեցած ներդրման համար բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանը նույնպես արժանացել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի:

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական ակադեմիայի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Կարեն Ռաշիդյանը և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը ևս պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, համապատասխանաբար, հայրենական ճարտարապետության զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի և երկարամյա բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության և թանգարանային արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և բեղմնավոր գործունեության համար: Տարբեր ոլորտների մի խումբ աշախատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվ ոգրերով ու շնորհակալագրերով:

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյան,  առիթն օգտագործելով, գրադարանի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Ավետիք Իսահակյան» նորաստեղծ հուշամեդալով պարգևատրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ընդգծելով, որ Երևանի քաղաքապետն առաջինն է, ով արժանանում է այս պարգևին, ինչը նաև մայրաքաղաքի գրադարանների աշխատակիցների յուրովի երախտիքն է Տարոն Մարգարյանին՝ վերջին տարիներին գրադարանների հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի և ուշադրության համար:

 

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»