Տեղի է ունեցել Վրաստանի Հայ Համայնքի տասներորդ Ամանորյա երեկույթը
ОбществоԱնցնող 2015թ.-ի վերջին կիրակի օրը տեղի է ունեցել Վրաստանի Հայ Համայնքի Տասներորդ հոբելյանական ամանորյա երեկույթը:
Ինչպես տեղեկացրին Վրաստանի Հայ համայնքից, Հայ համայնքի առաջին Ամանորյա երեկույթը տեղի էր ունեցել հեռավոր 2006թ.-ին, և այդ ժամանակվանից ի վեր կազմակերպության անդամները՝ պատ անիներ, երիտասարդներ, ուսանողներ և ավագ սերնդի ներկայացուչիչներ, տարվա վերջին կիրակի օրը հավաքվում են, որպեսզի շնորհավորեն միմյանց գալիք Ամանորը, մաղթեն միմյանց հաջողություններ, բարգավաճում, բարեկեցություն և միասնություն:
Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած Տասներորդ Ամանորյա երեկույթը սկսվել է Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերով, ինչից հետո նախատոնական շնորհավորանքով հավաքվածներին է դիմել Վրաստանի Հայ Համայնքի նախագահ Սամվել Մկրտչյանը, Վիրահայոց թեմի Քվեմո-Քարթլի շրջանի հայ համայնքների հոգևոր հովվապետ Վարդապետ Խորեն Հովհաննիսյանը, Վրաստանի Հայ Համայնքի Երիտասարդական թևի ղեկավար Արթուր Միրզոյանը:
«2015թ. շատ կարևոր տարի էր մեր ամբողջ ազգի համար: Այս տարի համայն հայությունը համախմբվեց մեկ բռունցքի մեջ և ցույց տվեց աշխարհին, որ մենք ոչ միայն չենք պատրաստվում մոռանալ 100 տարի առաջ մեր ժողովրդի հանդեպ կատարած հանցագործությունը, այլև լի ենք վճռականությամբ և կամքով` շարունակելու պայքարը հունուն մեր` ցեղասպանության տարիներին խախտված իրավունքների ամբողջական վերականգնման: Ծայրահեղ կարոր է, որ միասնության համահայկական ոգին այս տարի անտարբերության չէր մատնված նաև մեր Համայնքում: 2015թ. Թբիլիսահայությունը միաբանվեց իր արդար պահանջով` Ճանաչել և Դատապարտել 1915-23թթ. Ցեղասպանությունը: Կարևոր է, որ այն առաջընթացը, որը ձեռք է բերվել մեծ աշխատանքի արդյունքում, ոչ միայն պահպանված լինի, այլ նաև խորացված: Կարևոր է, որպեսզի մեր միասնությունը սկսի ներառել Վիրահայության կյանքի բոլոր բնագավառները», -հավաքվածների առջև ելույթ ունենալով` հայտնել է Վրաստանի Հայ Համայնքի նախագահ Սամվել Մկրտչյանը:
Վարդապետ Խորեն Հովհաննիսյանը կարդացել է «Հայր մերը», օրհնեց հավաքվածներին, փոխանցել է Վիրահայոց Թեմի առաջնորդ Վազգեն սրբազան Միրզախանյանի ողջույնն ու օրհնանքը: Վարդապետ Խորեն Հովհաննիսյանը ևս իր խոսքում հիշատակել է անցնող 2015 թվականի կարևորությունը, ցանկացավ բոլորին միասնություն, հաջողություններ 2016թ.-ին:
Տասներորդ Ամանորյա երեկույթի պաշտոնական մասի ավարտից հետո միջոցառման հաղորդավարներ Սյուզի Արությունովան, Քրիստինե Աբրահամյանը և Աղաբեկ Սիմոնյանը հայտարարել են համընդհանուր ուրախություն:
Երգեր, պարեր, ուրախ մրցույթներ, պարգևատրումներ և նորից երգ ու պար… Մինչ ուշ գիշեր շարունակվեց ուրախությունն ու զվարճանքը: Հայ Համայնքի անդամները շնորհավորում էին միմյանց գալիք 2016թ. կապակցությամբ, ցանկանում էին միմյանց առողջություն, ընտանեկան բարեկեցություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
Տասնամյա ավանդույթի համաձայն` գալիք Ամանորի տոնումը երեկույթի հաջորդ օրը տեղափոխվեց Վրաստանի Հայ Համայնքի Կենտրոնական գրասենյակ:
«Միություն» թերթի խմբագրությունն անկեղծորեն շնորհավորում է բոլոր նրանց գալիք 2016թ.-ը, որոնց համար Միասնություն և Համայնք բառերը ուղղակի հասարակ բառեր չեն, այլ մտածելակերպ են, կենսակերպ: Մաղթում ենք բոլորին բարեկեցություն, նպատակների և, իհա´րկե, գերագույն երազանքի իրականացում: