Էրդողանն անվտանգության հարցերով ժողով է հրավիրել
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական Չանքայա պալատում անվտանգության հարցերով ժողով կանցկացնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անատոլու» գործակալությունը:
Ժողովին ներկա կլինեն վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան և պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը: Հաղորդվում է, որ քննարկման կենտրոնական թեման լինելու է տարածաշրջանային վերջին զարգացումներն ու Թուրքիայի անվտանգության հարցը: