Թամանյանի անձնական արխիվում պահպանված նամակներն ու բացիկները ներկայացվել են ցուցահանդեսում
КультураՀՀ քաղաքաշինության նախարարության Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում դեկտեմբերի 28-ին բացվել է «Ալեքսանդր Թամանյանի նամականին» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայ նոր ճարտարապետության հիմնադիր ճարտարապետի անձնական արխիվում պահպանված նամակներն ու բացիկները:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից:
Ներկայացված բացառիկ ցուցանմուշները յուրովի են բացահայտում մեծ ճարտարապետին, ընտանիքի հորը և ընկերոջը:
Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս և այցելուներին հնարավորություն կնձեռի մոտիկից ծանոթանալ 20-րդ դարասկզբի մեծ հայի հետ: