Էբոլա տենդի համաճարակն անվերահսկելի Է դառնում. Օբամա
Международные новостиԱրեւմտյան Աֆրիկան ճարակած Էբոլա տենդի համաճարակն անվերահսկելի է դառնում: Այս հայտարարությունըսեպտեմբերի 17-ին արել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը: Նա կոչ է արել համաշխարհային հանրակցությանը՝ ակտիվ գործողություններ ձեռնարկել վտանգավոր հիվանդության տարածումը կանխելու համար:
«Դաժան ճշմարտությունն այն է, որ Արեւմտյան Աֆրիկայում մոլեգնում է աննախադեպ մասշտաբների համաճարակը: Այն խորանում է եւ դուրս է գալիս հսկողությունից, իրադրությունը վատթարանում է»,- նշել է Օբաման Ատլանտայում Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոն կատարած իր այցելության ընթացքում: Նրա խոսքով, եթե համաճարակը չկանխվի, ապա այն կարող է վարակել հարյուր հազարավոր մարդկանց:
«Վիրուսի տարածումը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել տնտեսության, քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում»,- նախագահի խոսքը մեջբերել է Associated Press-ը:
Այդ կապակցությամբ, Օբամայի խոսքով, Վաշինգտոնը «էականորեն ավելացնում է պատասխան միջոցների կիրառման ինտենսիվությունը»: Այսպես, ԱՄՆ-ը, Լիբերիայի իշխանությունների խնդրանքով այդ երկրում զինվորական հրամանատարական կենտրոն կստեղծի Էբոլա տենդի տարածման դեմ պայքարում Արեւմտյան Աֆրիկայի երկրների իշխանություններին օգնություն ցուցաբերելու ջանքերը համակարգելու համար: Այն կգլխավորի Աֆրիկայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատար Դերիլ Ուիլյամսը:
Սեպտեմբերի 16-ին հայտնի է դարձել, որ Օբաման որոշել է երեք հազար զինվորների ուղարկել Արեւմտյան Աֆրիկա Էբոլա վիրուսի դեմ պայքարելու համար: