Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Գերարագ կրթականն ու հաշմանդամ գիտականը

Բոլոր գերատեսչությունները, մանր ու միջին կառույցները և նմանատիպ այլ կազմակերպություններ ամփոփում են անցնող տարին: Այս առումով բացառություն չէր նաև կրթական ոլորտը:

Մատնանշելով այն երեք ուղղությունները, որոնցում, ըստ նախարարի, ձևակերպվել են հաջողություններ, մեղմ ասած, հայտնվում ենք ոչ այնքան բարվոք վիճակում:

Կարծում եմ՝ տարին ամփոփելիս պետք է հստակ մատնանշել այն բացթողումները, որ եղան անցնող տարում, ի մասնավորի, թե ինչ խնդիրներ էին դրված և որքանով դրանք հաղթահարվեցին: Այլապես, երբ սկսում ենք բարձրագոչ հայտարարություններ անել առ այն, թե Հայաստանում ամենաբարձրն էր կրթական համակարգի միջազգայանցման ցուցանիշը կամ 20 մեդալ նվաճեցին միջազգային օլիմպիադաներում, իսկ բուհական համակարգն էլ ամրապնդվեց, մեղմ ասած, հայտնվում ենք ծիծաղելի վիճակում:

Ի՞նչ է ասել կրթական համակարգի միջազգայնացում: Ավելի շատ սովորողնե՞ր ունեցանք դրսից, ներեցեք, կասկածում եմ: Եղածն էլ չի գալիս այստեղ այն բանի համար, որ կրթությունն այստեղ հանճարեղ մակարդակի վրա է, այլ տրամագծորեն հակառակը` իրենց երկրների համեմատ վարձերն են էժան և կարելի է կաշառքով, ինչու չէ, նաև բժիշկ դառնալ: Իսկ եթե միջազգայնացում ասելով նկատի ունենք ինչ-ինչ համակարգերի ներառում, ապա այստեղ առավել ևս հայտնվում ենք տրտմագույն մտածմունքների դաշտում:

Խոսենք լոկ մեկ օրինակի շուրջ: Եթե 21-րդ դարում հայկական կրթական օջախների մեծ մասը չունի անլար ինտերնետ, իսկ համակարգչային լսարաններն էլ հաճախ նմանվում են սարսափ ֆիլմերին բնորոշ հույսի սենյակների, որտեղից լիարժեք կարող են օգտվել միայն ընտրյալները, ինչ միջազգայնացման մասին է խոսքը, եթե ամբողջ կրթական պորտալն իր համացանցային ռեսուրսներով գրեթե փակ է տարատարիք սովորողների առջև: Աշխարհն առաջ է ընթանում, իսկ մե՞նք:

Կամ երբ խոսում ենք այս կամ այն առարկայից օլիմպիական մեդալներ բերելու մասին, արդյո՞ք այդ հաշվարկում ներառում ենք նաև այն մեդալները, որոնք տարբեր օլիմպիադաներին տրվում են գրեթե բոլոր մասնակիցներին, զուտ մասնակցության համար կամ սահմանափակվում ենք միայն մեդալ բերողներին ծափահարելով: Հետամո՞ւտ ենք արդյոք, թե հետագայում ինչպես է դասավորվում այդ մեդալակիրների ճակատագիրը, թե հանգիստ նայում ենք, երբ են նրանք ինչ-որ մի միջազգային ծրագրով մեկնելու երկրից, այլևս չվերադառնալու պայմանով:

Ի՞նչ է նշանակում բուհական համակարգն ամրապնդվեց: Բավական էր Ամերիկյան համալսարանը բացեր բակալավրիատ, և հայկական բուհերը հայտնվեցին ինտելեկտուալ ճգնաժամում: Շատ ծնողներ պատրաստ են 1.5 մլն դրամ մի կերպ հայթայթել, որպեսզի իրենց երեխան սովորի այդ բուհում, բայց կրկնակի էժան գնով չեն ցանկանում լսել անգամ հայկական բուհերի նմանատիպ ֆակուլտետների մասին: Թերևս բուհական համակարգի ամրապնդման հիմքերից էր նաև այն, որ որոշ բուհերի մի շարք ֆակուլտետներ ուսանողների թվաքանակ էին լրացնում անցողիկ շեմը չհաղթահարած դիմորդների հաշվին: Իսկ ամրապնդո՞ւմ էր արդյոք ևս մի քանի հազար մարդու գործազրկության դիպլոմներով պարգևատրելը և անհամաչափ դասավորություններն այնպիսի կրթական ուղղություններում, որոնց կարիքն այսօր Հայաստանը չունի կամ ունենալու պարագայում էլ, ունի ոչ թե դիպլոմավորների, այլ որակյալ մասնագետների կարիք: Թե չէ ստացվում է, որ Հայաստանում հինգից մեկն իրավաբան է կամ տնտեսագետ, բայց արդյունքում Հայաստանում տնտեսություն չկա, իսկ Հայաստանի միջազգային դատերն էլ Ամալ Քլունին կամ չգիտեմ, Լոնդոնի ինչ-որ գրասենյակի իրավաբաններ են վարում ու այդ վարձը վճարվում է մեր` հարկատուներիս հաշվին:

Ու սա կոչվում է բուհական համակարգի էլ ավելի ամրապնդում: Սա այն պարագայում, երբ նստակյաց, գյուղատնտեսական ավանդույթներ համարվող երկրում Ագրարային համալսարանի հեղինակությունն ավելի ցածր է, քան ՀՀ ֆուտբոլի հավաքականի հորիզոնականը վերջին մրցաշարում: Կոռուպցիայի, հովանավորչության, բարեկամախնամիական հարաբերությունների ու նման այլ տաղտկալի թեմաներին անգամ կարիք չկա անդրադառնալու` ձանձրալի չդառնալու համար:

Հասարակության այն մասը, ով շփվել է այս համակարգի հետ, բոլորից լավ է ծանոթ այնտեղ տիրող բարքերին: Բայց չեմ կարող չհիշեցնել, որ նախարարությունը կոչվում է ոչ թե կրթության, այլ կրթության և գիտության նախարարություն: Ուստի հաճելի, ասեմ ավելին, ականջ շոյող կլիներ լսել նախարարից գիտության ոլորտի դարակազմիկ հաջողությունների և ձեռքբերումների մասին անցնող տարում: Բայց քանի որ նախարարը համեստորեն լռեց այդ առումով, ուստի մենք էլ կլռենք և կսպասենք, թե երբ է հաջորդ աստղը մեր աստղաֆիզիկոսներից մեկի անունով կոչվելու տիեզերքում:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников