ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանությունները պատասխանել են ամերիկյան պարբերականի ադրբեջանամետ հոդվածին
Международные новостиԱդրբեջանի կառավարության հայտնի վարձու լոբբիստ, Իսրայելի Հայֆա համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի հետազոտող Բրենդա Շաֆերի հոդվածը ամերիկյան New York Times պարբերականում անարձագանք չի մնացել ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանությունների կողմից: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, երկու կողմերն էլ իրենց պատասխան նամակն են հղել պարբերականի խմբագրությանը:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր նամակում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ձևափաչը ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի գլխավորությամբ, ուղղված է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: «Այս երկրների նախագահներն իրենց միասնական դիրքորոշումն են հայտնել հինգ հաջորդական հայտարարություններում: Հանդիպումները Ռուսաստանում' օգոստոսին, Ուելսում' այս ամսին և հաջորդը Ֆրանսիայում' հոկտեմբերին, նման համատեղ ջանքերի դրսևորումներն են: Խաղաղապահ առաքելությունը եղել է բանակցային գ ործընթացի անբաժան մասը և երբեք առանձին չի դիտարկվել: Հրադադարի ռեժիմի վերջին խախտումներն իրականացվել են Ադրբեջանի կողմից, որը հրաժարվում է հակամարտության կարգավորման նպատակով միջնորդների առաջարկությունը հրադադարի խախտման դեպքերն ուսումնասիրելու վերաբերյալ: Հետևաբար, Ադրբեջանը պատասխանատու է իրավիճակի թեժացման համար»,- նամակում գրել է Նաղդալյանը:
Ադրբեջանական կողմի պատասխան նամակի հեղինակը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն է, ով գրեթե ամբողջությամբ համաձայն է հոդվածի հեղինակի հետ, միայն թե պահանջում է Հայաստանին ներկայացնել որպես «ագրեսոր»: Սուլեյմանովը նաև կոչ է անում Բրենդա Շաֆֆերին զուգահեռներ չտանել Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ նրանցից «մեկն ագրեսոր է, իսկ մյուսը'զոհ»: Որպես հակամարտության կարգավորման լավագույն ուղի Ադրբեջանի դեսպանն առաջարկում է հայկական զինուժի դուրսբերումը ԼՂ տարածքից:
New York Times պարբերականում Բրենդա Շաֆֆերի հոդվածի մասին կարող եք կարդալ այստեղ: