Գարիկի դստեր առաջին ֆոտոշարքը, Արամ MP3-ի, Լուսինե Թովմասյանի, Գոքորի և մյուս հայտնիների երեխաների չարաճճիությունները՝ գեղեցիկ ամանորյա նախագծում
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Ամանորին ընդառաջ BlogNews-ը նոր նախագիծ է իրականացրել, որի շրջանակներում Ձմեռ պապի և նրա օգնական թոռնուհու կերպարներում լուսանկարել ենք հայտնիների երեխաներին։ Ներկայացնում ենք ֆոտոշարքի backstage լուսանկարները և մանրամասները։

1-7 տարեկան երեխաների հետ աշխատելը շատ հետաքրքիր էր, արդյունքում ամանորյա հեքիաթը մեր ընթերցողներին ենք ներկայացնելու փոքրիկների միջոցով։ Ամանորյա հեքիաթային ֆոտոշարքում ներառված են Արամ MP3-ի, Գարիկի, Լուսինե Թովմասյանի, Իրինա Թովմասյանի, Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի, Գոհար Հարությունյանի, Սարգիս և Մանո Գրիգորյանների, Գրիգոր Դանիելյանի, Արմուշի, Արմինկայի, Վիկա Մարտիրոսյանի ու Մենչի երեխաները։ Թե ինչ ենք ստացել արդյունքում, մեր ընթերցողների դատին կհանձնենք դեկտեմբերի 31-ին, մինչ այդ ներկայացնում ենք, թե ինչպես են անցել նկարահանումները։

Սա Գարիկի դստեր առաջին ֆոտոշարքն է։ Ի սկզբանե, հումորիստը չէր ցանկանում, որ դուստրը նկարահանվի որևէ լրատվամիջոցի ֆոտոշարքում, սակայն գաղափարը նրան այնքան դուր եկավ, որ մտափոխվեց:) Իսկական իրարանցում էր, երբ երեխաներին լուսանկարելու համար տեղավորել էինք ցուցափեղկում, ծնողները դրսից զբաղեցնում էին նրանց, ներսում էլ ուժերը կենտրոնացրել էինք թիկունքում, որպեսզի հարկ եղած դեպքում պահեինք երեխաներին, բայց նրանք բավականին խելոք էին։)

Նախապես որոշել էինք, որ Արմուշի որդիներին՝ Դանիին և Էդուարդին, պետք է լուսանկարենք Սարգիս և Մանո Գրիգորյանների ավագ դստեր՝ Էվայի հետ, իսկ Գրիգոր Դանիելյանի որդուն՝ Ալբերտոյին, Յանայի հետ, սակայն Մանոն ֆոտոշարքին «սխալ» երեխա էր բերել, և զույգերը փոխվեցին :) Ի դեպ, Ալբերտոն ու Յանան պատահաբար բացահայտեցին, որ մանկապարտեզում սովորել են միևնույն երգն ու ամբողջ ֆոտոշարքի ընթացքում երգեցին այն։)
Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի որդին՝ Ալբերտոն և Սարգիս ու Մանո Գրիգորյանների աղջիկը՝ Էվան։


Արմուշի որդիները՝ Դանին, Էդուարդը, Սարգիս և Մանո Գրիգորյանների աղջիկը՝ Յանան։

Իրինա Թովմասյանի աղջիկը՝ Ալվինան ու Գոհար Հարությունյանի որդին՝ Մենուան։
Գարիկի դուստրը՝ Ամելին։

Նարբեն և Աստղիկը լացող Մոնթեին են հանգստացնում։
Լուսինե Թովմասյանի դուստրը՝ Արիանան, Նարբեի և Աստղիկի որդին՝ Մոնթեն ու Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մարիան։

Մենչի զույգ երեխաները՝ Աշոտն ու Մարիան։

Նանուլն էլ իր մայրիկին է նկարում։)

Արմինկան և Ալեքսը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի