Սահմանամերձ Ոսկեպարի, Բաղանիսի և Ոսկևանի շուրջ 250 երեխաներ Ձմեռ պապից նվերներ ստացան
ОбществоՏավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս և Ոսկևան գյուղերի շուրջ 250 նամակագիր երեխաներ ստացան այն նվերները, որոնք խնդրել էին Ձմեռ պապին ուղղված իրենց նամակներում: Դեկտեմբերի 27-ին և 28-ին «Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագրի շրջանակներում կազմակերպվել է Ձմեռ պապի այցելություն նշված գյուղեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Համաչափ զարգացում» համայնքային զարգացման ՀԿ-ից, նամակագիր երեխաներն աննախադեպ ոգևորություն ու հրճվանք են ապրել, քանի որ նախաձեռնությունն իրականացնող հասարակական կազմակերպությանը հաջողվել է բազմաթիվ բարեգործ անհատների ու կազմակերպությունների աջակցությամբ նվերներ պատրաստել նամակագիր բոլոր երեխաների համար` ըստ նրանց ցանկության` գրքեր և հանրագիտարաններ, սահնակներ և հեծանիվներ, հեռախոսներ ու պլանշետներ, նոութբուքեր և համակարգիչներ, գրասեղաններ և գրենակ ան պիտույքներ, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ:
Բացի տարբեր ընկերություններից, հիմնադրամնռրից, պետական մի շարք հաստատություններիվ, ծրագրին աջակցել են նաև հարյուրավոր անհատ բարեգործներ Հայաստանից և Սփյուռքից, որոնք մեկ կամ մի քանի նվերներ էին պատրաստել նամակագիրների համար՝ իրենց ողջ սերն ու հոգատարությունը ներդնելով յուրաքանչյուր նվերում:
Բոլոր նվիրատուները հնարավորութուն ունեն www.santaclaus.am կայքում ստեղծված նվիրատուների էջերում տեսնել նվիրատվության պահին կատարված լուսանկարները, դրանցու մ նաեւ իրենց երազած նվերները ստացող փոքրիկների՝ երախտագիտությամբ ու հրճվանքով լի հայացքները:
«Սա նվիրատվություն չէր զուտ ձևի համար, այլ այնպիսի միջոցառում, որի շրջանակներում իրականացան բազմաթիվ երեխաների երազանքներ և, համոզված ենք, շատերի մոտ մնացին անջնջելի տպավորություններ»,- ասում է «Համաչափ զարգացում» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Մակար Եղիազարյանը:
«Լինելով նամակագիրների և նվիրատուների միջև կամուրջ` մենք նամակագիր փոքրիկների երախտագիտությունն ենք փոխանցում բոլոր այն բարի մարդկանց, ովքեր չեն զլանում մի պահ մտածել ու հոգալ այն փոքրիկների մասին, որոնց համար ուշադրություն ն ու ջերմությունն ունեն առանձնահատուկ նշանակություն: Չէ որ նրանք հրավառությունների փոխարեն լսում են միայն իրական կրակոցների ձայներ, և նույնիսկ նվիրատվությունն իրականացնելու պահին նրանց ուղղությամբ կրակում էին: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մեր ընկերներին ու աջակիցներին, ովքեր նախատոնական ծանր օրերին, թողած իրենց առօրյա հոգսերը, անձնվիրաբար աշխատում են ծրագրի համար»,- հավելել է նա: