Վերա Բրեժնեւան մերկացել է տղամարդկանց ամսագրի համար
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Վերա բրեժնեւան մերկացել է XXL ամսագրի նրբաճաշակ ֆոտոշարքի համար: Վերջերս հայտնի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի հետ ամուսնացած հանրահայտ երգչուհին իր նկարահանումների ժամանակ ատլասե մարմնագույն բոդիով էր, ժանյակավոր ներքնազգեստով ու թափանցիկ զգեստով, որը Վերան մերկ մարմնի վրա էր հագել:
Ամսագրի հունվարյան համարի համար տոնական ֆոտոսեսիայի թերեւս ամենահետաքրքիր դրվագը 33-ամյա Բրեժնեւայի այն կերպարն էր, որտեղ նա ներկայացել է երկար ձյունաճերմակ մուշտակով՝ ցուցադրելով իր ժանյակավոր կրծկալը:

Աստղը պարծեցել է իր գեղեցիկ կազմվածքով ու ապացուցել, որ տարիքի հետ ավելի գրավիչ է դարձել:


