Ամանորյա գիշեր. գլինտվեյն-party
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ամանորյա տոնական գիշերվա մեջ որոշ բազմազանություն ու յուրահատկություն մտցնելու համար առաջարկում ենք ընկերներին ու ազգականներին ուրախացնել գլինտվեյն-երեկույթով: Յուրօրինակ ու հետաքրքիր լինելուց բացի, դա նաև շատ համեղ է, իսկ այդ ձմեռային ու հիրավի կախարդական ըմպելիքի ախորժալի բույրը կսաստկացնի զգացմունքներն ու կբարձրացնի տրամադրությունը: Դարչինի, հիլ, մեխակի ու մուսկատի ընկույզի բույրը, տնով մեկ տարածվելու արդյունքում տանը տաք ու լիցքաթափող մթնոլորտ կստեղծվի։
Հենց այդպիսի բույր պետք է ունենա ամանորյա գիշերը: Անկասկած, նման հավաքույթ անցկացնելու ամենահարմար տեղը սեփական տան բակն է: Հատկապես, եթե փողոցում սառն է ու ցուրտ, շուրջը ձյուն է, տոնական խարույկ, դրասանգների մեղմ լույսն ու կենդանի տոնածառ:

Եթե ունեք նման հնարավորություն ապա թեթև նախուտեստներով ամանորյա սեղանը կարող եք բացել հենց բակում, որտեղ տաք ըմպելիքով հատուկ սափորներ կարելի է կտեղադրել։ Հավատացեք, մի քանի բաժակ կամ ավելի լավ է գավաթ, եւ դուք կմոռանաք ցրտի մասին:
Ամեն դեպքում նման խնջույք կարելի է նաև տանը կազմակերպել: Գլխավորը ցանկությունն է ու տոնական տրամադրությունը: Ես խորհուրդ եմ տալիս խուսափել վառ լուսավորությունից՝ այն փոխարինելով մոմերի ու դրասանգների լույսով: Անջատեք հեռուստացույցը, փոխարինեք այն որակյալ երաժշտությամբ...
Եվ այսպես՝ գլինտվեյն: Այն պատրաստելու համար պետք է կարմիր գինի, մեղր, կիտրոն, նարինջ, նաև համեմունքներ՝ դարչին, մեխակ, անիսոն, մուսկատի ընկույզ, հիլ: Մեկ լիտր կարմիր գինուն պետք է մեկ նարնջի ու կես կիտրոնի թարմ քամած հյութ: Բացի դրանից, հենց գինու մեջ կարելի է քերել կիտրոնի ու նարնջի միջուկը, հավելել 1-2 ճաշի գդալ մեղր, ավելացնել համեմունքները ու տաքացնել գինին: Մինչ եռալը կաթսան հարկավոր է հանել կրակից եւ գինին լցնել գավաթների մեջ՝ զարդարելով նարնջով ու դարչինի ձողով:

Ջերմացնող էֆեկտը ուժեղացնելու համար անձամբ ես ավելացնում եմ 30 գրամ կոնյակ: Ի դեպ, գլինտվեյն կարելի է պատրաստել նաև փոքրիկ հյուրերի համար, որպեսզի նրանք, այսպես ասած, չանտեսվեն: Դրա համար պետք է լավ եռացնել գինին, որպեսզի ամբողջ ալկոհոլը գոլորշիանա ու ավելի շատ մեղր ավելացնել: Երեխաները նախ իրենց հաղորդակից կզգան մեծերի տոնին, բացի դրանից ըմպելիքը օգտակար ազդեցություն կունենա, քանի որ շատ հզոր հակաբորբոքային էֆեկտ ունի:
Գլինտվեյնի հետ կարելի է մատուցել խոզի կողեր, նաև թռչնամսից պատրաստված կերակրատեսակներ, կանապե՝ հավի կամ սագի լյարդի պաշտետով, տարբեր տեսակների պանիրներ, նաև խնձորով, տանձով կամ սալորով կարկանդակ...
- See more at: http://style.news.am/arm/news/27498/amanorya-gisher-glintveyn-party.html#sthash.IUtOEUtg.dpuf